413.78
4.82
386.17
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հանրային քննարկման է ներկայացվել ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը. ԿԳՄՍՆ

11:27
15 Փետրվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

Նախագծի նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ) համապատասխան մասնագետներով ապահովելն է:

2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) տեղերն ըստ մասնագիտությունների նախագծելիս հաշվի են առնվել

· բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,

· բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտներն իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր,

· նախկին տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը,

·  մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:

Այսպես՝ 2022-2023 ուսումնական տարում պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:

Նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից 20-ը (57.14%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին:

Բացի բնական և տեխնիկական գիտություններից՝ անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաև հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին:

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ միջպետական համաձայնագրերով նախատեսվում է տրամադրել 24 տեղ:

Այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 2 առկա և 6 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

Ըստ նախագծի՝ 2022-2023 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով բուհերի և ԳԱԱ-ի ներկայացրած լրացուցիչ հայտերը, կվերաբաշխի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի:

Շահառու խմբերը մինչև փետրվարի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ