Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
10.11.2022,
13:26
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
«Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–