Հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակում այս պահին բաշխվել է 70.3 մլրդ դրամ. Փաշինյան

11.05.2020, 09:56
Փաշինյանի խոսքով, հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց միջև բաշխվել է 70.3 մլրդ դրամ
Հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակում այս պահին բաշխվել է 70.3 մլրդ դրամ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց միջև բաշխվել է 70.3 միլիարդ դրամ:

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 17 միջոցառում, որոնցից յոթը վերաբերում է բիզնեսին տնտեսական աջակցություն ցուցաբերելուն (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես, ՏՏ և այլ ոլորտներ), ինը միջոցառման միջոցով սոցիալական աջակցություն է ցուցաբերվում բնակչության տարբեր խմբերին, ևս մեկ միջոցառում բնապահպանական է։–0–