ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքների քարտեզի առկայությունը
20.01.2021,
19:50
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքների քարտեզի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքների քարտեզի առկայությունը։
Загружается новость ... "Лево"
Հունվարի 11–ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրել են համատեղ հայտարարություն, որն ուղղված է տարածաշրջանի զարգացմանն ու ապաշրջափակմանը։ Հայտարարության մեջ նշված է, որ ստեղծվում է աշխատանքային խումբ` երեք երկրների փոխվարչապետերի նախագահությամբ, որը կմշակի երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության առաջնահերթությունները։
Ավելի վաղ «Կոմերսանտ» ռուսական հրատարակությունը հրապարակել էր տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզ, որոնցով Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության։
«Նման քննարկում չի եղել ոչ բանավոր, ոչ առավել ևս գրավոր։ Այո, եղել է մտքերի փոխանակում այդ հարցի շուրջ ռուսական կողմի հետ, սակայն որև կոնկրետ ուղղություն չի քննարկվել», – ասաց նա։