ՀՀ կառավարությունը հաստատեց օրհներգի փոփոխությունները
28.11.2024,
12:31
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատեց ՀՀ օրհներգում առաջարկվող փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատեց ՀՀ օրհներգում առաջարկվող փոփոխությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ չկա օրհներգի կատարման միասնական ստանդարտ։
«Շատ երկար ժամանակ չեմ հանդիպել օրհներգի նույն ձևի կատարման, չկա արագության, տեմպի, տևողության, հնչողության ստանդարտ», – ասաց նա։
Վարչապետը նշեց, որ այս նախագիծը չի նախատեսում փոփոխություններ տեքստի մեջ։
«Այս նախագծով օրհներգի տեքստի մեջ փոփոխություններ չեն նախատեսվում։ Նախատեսվում է միայն քառատողերի դասավորվածության փոփոխություն», –պարզաբանեց նա։