ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈՒ–ների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ. ՊՆ–ն` Սոթքի հետ կապված լուրերի մասին
26.11.2020,
22:41
ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈՒ–ների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ. ՊՆ–ն` Սոթքի հետ կապված լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը, հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
«Նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև նշված հատվածում լիարժեք ու ճշգրիտ սահմանազատում իրականացնելը, ժամանակավորապես տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։ Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։
«Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Սոթքի հանքավայրի մոտով անցնում է Սոթք–Քարվաճառ մայրուղին, որը կապում էր Հայաստանն Արցախի հետ։ Այն նոյեմբերի 25–ից փակ է, քանի որ եռակողմ հայտարարության համաձայն` Քարվաճառն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ինչպես այսօր ԱԺ–ում հայտարարել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Քարվաճառի սահմանին երեկ դրված Քարվաճառի դարպասներն այսօր արդեն կոտրվել են և ադրբեջանական կողմն առաջ է գալիս։
Հայտնվեցին նաև տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները ներթափանցել են Վարդենիսի շրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքի տարածք։ Պաշտպանության նախարարությունն ու վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում են այդ լուրերը։–0–
Загружается новость ... "Лево"