ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

19.09.2021, 14:15
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկու քաղաքացի հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն, սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը  ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

«ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:-0-