420.79
4.21
388.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ առողջապահության առաջին նախարարը մեկնաբանել է Հայաստանում աշնանը սպասվող կորոնավիրուսի 2–րդ ալիքի հավանականությունը (ՎԻԴԵՈ)

15:21
18 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության առաջին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միհրան Նազարեթյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում խոսել է Հայաստանում աշնանը սպասվող կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականության մասին։

Նրա խոսքով ցրտերի ընթացքում, երբ եղանակը պաղում է, վիրուսները շատանում են։

«Նոյեմբեր–դեկտեմբերին շատանում են գրիպի և գրիպաձև ընթացող հիվանդությունները։ Անպայման չի, որ դա լինի կորոնավիրուս։ Ես չգիտեմ երկրորդ ալիք (կորոնավիրուսի, խմբգր.) կլինի, թե չի լինի։ Եվ որևէ մեկը չի կարող վստահ ասել, որ դա երկրորդ ալիք է։ Դրա համար փաստեր են պետք, իսկ փաստեր չկան, որովհետև սա առաջին անգամ է», – ասաց Նազարեթյանը`հավելելով, որ կարող է լինի երկրորդ ալիք, կարող է չլինի։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, հնարավոր է հիվանդացողների թիվը բարձրանա, բայց շատ դժվար է նման պնդում անել, որ Հայաստանում կա երկրորդ ալիք։

«Մարդիկ հակված են հիվանդությունների։ Եվ մանավանդ այն մարդիկ, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ, նրանք ավելի հակված են նմանատիպ հիվանդություններով հիվանդանալու», – ասաց Նազարեթյանը։

ՀՀ առողջապահության առաջին նախարարը նշեց նաև, որ պետք չէ վախեցնել մարդկանց երկրորդ ալիքով, սակայն միաժամանակ պետք չէ մտածել, որ այս ամենը նորից չի լինի։

«Ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը դեռ կշարունակվի մի որոշ ժամանակ։ Ակնկալում եմ, որ դեռ եկող տարի մենք կարող ենք հանդիպել ու խոսել այս հարցերի շուրջ», – ասաց Նազարեթյանը` նշելով, որ կորոնավիրուսն ինչ–որ տեղ դառնում է կենսակերպի նման մի բան։

Նա որպես օրինակ բերեց Աֆրիկայում գտնվող երկրները։

«Օրինակ Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Աֆրիկայում կան տեղեր, որտեղ մալարիան տարածված հիվանդություն է։ Մարդիկ այնտեղ ապրում են մալարիայով և այլ հիվանդություններով։ Նրանք ոնց որ համակերպվել են, կատարվում է բուժում, պրոֆիլակտիկա։ Ինձ մոտ էլ այնպիսի տպավորություն է, որ այս կորոնավիրուսը որոշակի ժամանակից հետո սովորական բան պիտի դառնա։ Ու եթե մենք սկսեցինք ավելի լավ վերաբերվել կանխարգելիչ գործողություններին, և եթե թողարկվեցին արդյունավետ վակցինաներ, ոչ թե խաբկանքներ, այն ժամանակ մենք կհաղթահարենք սա», – նշեց բժիշկը։

Նրա խոսքով, այս վիրուսը չի վերանալու, պարզապես նրա դեմ պայքարն է ուժեղանալու։

Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում