ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի (ՖՈՏՈ)
10.03.2020,
16:05
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, մարտական հենակետեր, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 9-ին այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:


Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:

«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է նաև մարտական հենակետեր, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–