ՀԱՊԿ–ում մեկնաբանել են Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարցը

15.09.2022, 13:56
ՀԱՊԿ–ում մեկնաբանել են Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարցը
ՀԱՊԿ–ում մեկնաբանել են Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցը դեռ ներառված չէ օրակարգում։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Եկեք առաջ չանցնենք։ Սեպտեմբերի 13–ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրը պետք է լուծվի քաղաքական–դիվանագիտական մեթոդներով, այսինքն` ոչ սեպտեմբերի 13–ին, ոչ երեկ և, կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում խոսք չկա ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ` ՀԱՊԿ–ի ներգրավմամբ», – ասել է նա։

Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, այդ պայմանավորվածությունը պահպանվում է։

«Այդ պատճառով հուսով ենք, որ հետագայում ևս գործընթացները կընթանան այսպես, խաղաղ ճանապարհով կլուծվեն, առանց զենքի կիրառման», – ավելացրել է շտաբի պետը։–0–