Գյումրիում անբուժելի հիվանդ կնոջը բառիս բուն իմաստով նետել են փողոց`մահանալու, Շիրակի մարզպետն արձագանքել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

18.01.2022, 11:51
Գյումրիում անբուժելի հիվանդ կնոջը բառիս բուն իմաստով նետել են փողոց`մահանալու, Շիրակի մարզպետն արձագանքել է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Գյումրիում անբուժելի հիվանդ կնոջը բառիս բուն իմաստով նետել են փողոց`մահանալու, Շիրակի մարզպետն արձագանքել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Գյումրիում անբուժելի հիվանդ կինն ապրում էր 23 աստիճան ցրտի պայմաններում` հայտնվելով ցրտահարության շեմին։

Այս մասին նախօրեին ահազանգել է «Շիրակ կենտրոն» ՀԿ–ի նախագահ Վահան Թումասյանը` Facebook–յան էջում հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ դաժան պայմաններում է գոյատևում կինը։

Նա նշել է, որ կնոջը բառիս բուն իմաստով նետել են փողոց, 23 աստիճան ցուրտ եղանակին, չջեռուցվող մի փլատակում մահանալու, նա ցրտահարության շեմին է, ապրում է Գյումրու նախկին ռադիոգործարանի կիսաքանդ հանրակացարանի երկրորդ հարկում: Քայլել չի կարող, վառարանը շարքից դուրս է եկած, ՀԿ–ի տրամադրած վառելափայտն էլ վերջացել է: Հարևանները լացակումած զանգել օգնություն էին աղերսում:

«Մի նորմալ վառարան, մի քանի պարկ վառելփայտ և սննդամթերք է պետք: Ամբողջ քաղաքում հուսամ մի մարդ կգտնվի, որ գնա օգնի: Մենք հիմա գյուղերում ենք, վաղը միայն կարող ենք նրան այցելել», – նշել է Թումասյանը:



ՀԿ–ի նախագահի գրառմանն արձագանքել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Մարզպետը հայտնել է, որ այցելել են միայնակ կնոջ բնակարան:

«Իրավիճակից ելնելով վերջինս արագ հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ և գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Վաղն առավոտյան կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կարիքի դեպքում Արմինեն կանցնի բուժօգնության ամբողջական կուրս: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել կնոջ կեցության հարցը: Պետության և հոգացավ հանրության ջանքերը մեկտեղելով՝ մենք յուրաքանչյուր օր կարող ենք փրկել կյանքեր», – գրել է Բաղդասարյանը։–0–