«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը

02.11.2024, 16:23
Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը:

Այս մասին հայտարարություն է տարածվել թատրոնի Facebook–յան էջում։

«Այդ պատճառով ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ին` Ժամը 11:00-ից, «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԸ կվերսկսի իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին», – նշվում է հայտարարության մեջ։ 

Հիիշեցնենք, որ «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։