«Գերիների խնդրի մասին մեզ հիշեցնելու անհրաժեշտություն չկա. բոլորս էլ դժգոհ ենք». Փաշինյան

10.02.2021, 20:52
Փաշինյան. «Գերիների խնդրի մասին մեզ հիշեցնելու անհրաժեշտություն չկա. բոլորս էլ դժգոհ ենք»
«Գերիների խնդրի մասին մեզ հիշեցնելու անհրաժեշտություն չկա. բոլորս էլ դժգոհ ենք». Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ–ում պատասխանելով պատգամավորների հարցերին, նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև կառավարությունում, Ազգային ժողովում։

«Այդ խնդրիր հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա անելու անհրաժշետություն չկա, որովհետև էդ ակցիաները մեր գլխում են, մեր մտքում են և մեր սրտում են», – ասաց Փաշինյանը։

Նա հավաստիացրեց, որ գերիների խնդրի մասին հիշեցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ «մենք ոչ մի վայրկյան դրա մասին չենք մոռանում»։

«Սա այն դեպքն է, որտեղ մենք պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով` առաջինը չվնասել։ Ցավոք սրտի, մենք այս ընթացքում էլ համոզվեցինք, որ եղել են մի շարք գործողություններ, որոնք թվացել է, թե տեղի են ունենում կամ կատարվում են ի նպաստ խնդրի շուտափույթ լուծման, բայց գործնականում հակառակն է տեղի ունեցել։ Բնակաբանաբար գերիների հարցը առաջնահերթություն է»,– ընդգծեց Փաշինյանն` ավելացնելով, որ կատարվում է ամենօրյա աշխատանք։–0–