ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Անհետ կորածների, ռազմագերիների հարազատներին, ովքեր նախօրեին բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի մոտ, թույլ են տվել մտնել ՊՆ–ի շենք` նախարարության ներկայացուցիչներին հանդիպելու համար։
Ավելի վաղ ցուցարարները պահանջում էին հանդիպել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։
ԶԼՄ–ների ներկայացուցիչներին թույլ չտվեցին մոտենալ ՊՆ–ի դարպասներին, որտեղ ցուցարարները բանակցում էին նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման շուրջ։ Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցներին նախարարության աշխատակիցների կողմից հրապարակված ցուցակով հաջողվեց մուտք գործել շենք։ Հանդիպումը կանցկացվի առանց ԶԼՄ–ների ներկայացուցիչների։
Загружается новость ... "Лево"
Ապրիլի 8–ից անհետ կորածների և գերիների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ՊՆ–ի շենքի մոտ։ Նրանք փակել են ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին մտնել ՊՆ–ի տարածք` պահանջելով լուծել իրենց հարազատների հետ կապված հարցերը։ ՊՆ–ին արդեն երկու անգամ ուղղաթիռ է մոտեցել։
Նախօրեին ակցիայի մասնակիցներին առաջարկել են կազմել մի քանի հոգանոց խմբեր, որոնց կընդունի նախարարը, սակայն նրանք չեն համաձայնվել և պահանջում են, որպեսզի նախարարը կամ ԳՇ պետն անձամբ դուրս գան իրենց մոտ։
Նշենք, որ նախօրեին հայ գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի մոտ` սպասելով Բաքվից ժամանող օդանավին, որով պետք է Հայրենիք վերադառնային Ադրբեջանում գտնվող հայ գերիները։ Բայց նրանք չվերադարձան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը
մեկնաբանություն տարածեց`նշելով, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։–0–