ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Գերեվարված զինծառայողների ծնողները փակել են Հանրապետության հրապարակ տանող փողոցներն ու պահանջում են հանդիպում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում
տեսանյութ է տարածվել, որտեղ Սիմոնյանը ռազմագերիներին անվանել է դասալիքներ և հայտարարել․ «Նրանք իմ համար չկան»։ Ավելի ուշ Սիմոնյանը
հայտարարել է, որ այդ տեսանյութը մոնտաժված է։
Ծնողները, ովքեր բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ, պահանջում են, որպեսզի Սիմոնյանը ներկայանա և պատասխան տա իր խոսքերի համար։
«Ասում է՝ «իմ համար նրանք չկան»․․․Որտե՞ղ է իմ երեխան։ Նա թաղե՞լ է իմ երեխային, եթե ասում է, որ գոյություն չունի։ Եթե Ալեն Սիմոնյանը չգա, շատ վատ է լինելու», - նշել է ցուցարարներից մեկը։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իր խոսքերով Սիմոնյանը վիրավորել է ոչ միայն իրենց, այլև ամբողջ ազգին։-0-