Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութը (ՎԻԴԵՈ)
17:04
07 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութը, որտեղ նա գերիներին անվանել է դասալիքներ, մոնտաժված է։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Ալեն Սիմոնյանը գերիներին անվանել է դասալիքներ և հայտարարել․ «նրանք իմ համար չկան»։
«Նյութը մոնտաժված է, խոսքը բանակցությունների մասին է, խոսքը տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին է», - ասաց Սիմոնյանը։
Նա նաև հայտարարեց, որ բոլոր այն զինծառայողների նկատմամբ, որոնք վայր են դրել իրենց զենքը և հանձնվել գերության, քրեական գործ է հարուցվելու:
«Ես տեսել եմ՝ համացանցում այդ «հերոս» բառը արժեզրկվել է բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով: ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, որոնք մեր հպարտությունն են: Սակայն, ցավոք ցրտի, կան սպաներ ու զինվորներ, որոնք իրենց պարտականությունները չեն կատարել և հայտնվել են գերության մեջ», - նշեց նա։
«Քրեական օրենսգիրքը նախատեսում է՝ նման դեպքերում պետք է պատասխանատվություն լինի։ Այդ պատասխանատվությունը կրելու են բոլոր այն մարդիկ, որոնք օրենք են խախտել և ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել», - ասաց նա։-0-
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ