«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարները Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել են փոխհամագործակցության հնարավորությունները (ՎԻԴԵՈ)

24.01.2019, 12:21
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարները Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել են փոխհամագործակցության հնարավորությունները:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարները Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել են փոխհամագործակցության հնարավորությունները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և Վարդենիսի քաղաքապետի ժ.պ. Արամ Մելքոնյանին, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ընկերությունը կողմերին ծանոթացրել է տարածաշրջանում ընկերությանը պատկանող Սոթքի հանքի գործունեությանը, իրենց կողմից իրականացված սոցիալական նախագծերին, ինչպես նաև ներկայացրել է 2019թ.-ին նախատեսված անելիքները:

Ընկերության ղեկավարությունը մարզային և քաղաքային իշխանություններին է ներկայացրել ակտիվի սոցիալ-տնտեսական ցուցանիշները, աշխատատեղերի և աշխատավարձի ավելացման դինամիկան՝ ըստ աճի:

Կողմերը քննարկել են Վարդենիս քաղաքի համար արդիական հիմնախնդիրները, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

«Գեոպրոմայնինգ Գոլդը» շահագործում է Սոթքի հանքը և հանդիսանում է ամենախոշոր գործատուն տարածաշրջանում: Ներկայումս հանքում աշխատում է 756 մարդ:

Սոթքի հանքում կատարված ներդրումների ընդհանուր գումարը 11 տարվա ընթացքում կազմում է 67 մլն․ ԱՄՆ դոլար։ Միայն 2018թ.ին ընկերությունը հանքի տեխնիկական վերազինման նպատակով փաստացի ներդրել է 9.573 մլն․ ԱՄՆ դոլար:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» են պատկանում երկու ձեռնարկություն՝ «Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը» /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն ԱՄՆ դոլար։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 11 տարիների ընթացքում գերազանցում են 85 մլն ԱՄՆ դոլարը։–0–