625.26
6.93
520.88
+20
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պարգևատրեց իր ներկայության մարզերի առողջապահական հաստատությունների 500 աշխատողի (ՖՈՏՈ)

12:07
22 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Բժշկական աշխատողի օրվա» կապակցությամբ «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը, որոշում կայացրեց պարգևատրել իր ներկայության մարզերի 500 բուժաշխատողի։

Ընկերությունը ամեն օր պայքարում է համաճարակի դեմ՝ համագործակցելով առողջապահական հաստատությունների հետ, պահպանելով պարետատան բոլոր որոշումները և պահանջները : Ընկերությունը նաև պայմանավորվածություն է ձեռք բերել առաջատար լաբորատորիաների հետ և իր սեփական միջոցներով իրականացնում է ընկերության աշխատողների լայնածավալ թեստավորում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Геопромайнинг врачи ГПМ GPM (1).jpg

«Սիրելի՛ բուժաշխատողներ, ընդունեք մեր շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի առթիվ: Երկար ժամանակ բուժաշխատողները՝ բժիշկները, բուժքույրերը, բժշկական հաստատությունների վարչական մասի աշխատողները, շտապօգնության անձնակազմի վարորդներն ու բժիշկները, լաբորատորիաների և դիսպանսերների աշխատակիցները գտնվում են համավարակի չհայտարարված պատերազմի առաջնագծում: Դուք արժանապատվորեն ընդունեցիք այս մարտահրավերը: Դուք պայքարում եք համավարակի դեմ ՝ փրկելով միլիոնավոր մարդկանց կյանքը՝ միևնույն ժամանակ վտանգելով ձերը: Եվ սա ոչ միայն մեր գնահատականն է առողջապահության աշխատողներին, այլև պարզապես փորձ է վերադարձնել ձեզ մարդասիրության մի մասը, որը դուք այսօր տալիս եք հասարակությանը։ Ես խոնարհվում եմ ձեր առջև՝ ձեր մատուցած ծառայության, պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար, որով դուք կատարում եք ձեր պարտականությունը», – նշել է նա։

Կորոնավիրուսային վարակի պատճառով կարանտինային միջոցառումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, որի հայաստանյան ակտիվներում աշխատում է շուրջ 2500 մարդ, սանիտարական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և վիրուսի տարածմանը հակազդելու նպատակով պարբերաբար լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում։ Սանիտարահիգիենիկ կանխարգելման նպատակով ընկերության ձեռնարկություններում համաճարակային իրավիճակը շուրջօրյա վերահսկվում է։ Հիվանդության կանխարգելման և ժամանակին հայտնաբերման նպատակով ծառայությունների գործունեությունը համակարգվում է մեկ կենտրոնից։ Բուժաշխատողները ավելացրել են այցելությունների և քննությունների քանակը: Ընկերության ձեռնարկություններն ապահովված են ախտահանիչ միջոցներով, ոչ կոնտակտային ջերմաչափերով և անհատական բժշկական պաշտպանիչ միջոցներով: Պարբերաբար կատարվում է տրանսպորտի և աշխատատեղերի կանխարգելիչ ախտահանում։

Геопромайнинг врачи ГПМ GPM (2).jpg

Ընկերությունը իրականացնում է նաև հակաճգնաժամային հումանիտար և սոցիալական ծրագրեր, որի ընդհանուր բյուջեն գերազանցում է 60 մլն դրամը: Մասնավորապես, ընկերության կողմից երկու ամիս շարունակ 60 տոննա սննդամթերք տրամադրվեց ազդակիր համայնքների 2 600 ընտանիքների , որոնք չունեն մշտական աշխատանք: Ընկերությունը նաև ֆինանսական օգնություն տրամադրեց Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներին և Արցախյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին :

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ իրականացվեցին երեխաների առողջության պահպանմանը ուղղված մի շարք ծրագրեր, մասնավորապես, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ֆինանսական օգնություն ցուցաբերեց ընկերության ազդակիր համայնքների հաշմանդամություն ունեցող 160 երեխաների՝ դեղեր գնելու նպատակով (Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում): Ընկերության մշտական ուշադրության կենտրոնանում են նաև հեմատոլոգիական և նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաները։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:03
05 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 493 դեպք, 452 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 493 դեպք, 452  մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
11:01
05 Մայիսի 2021
Լավրովը Երևանում կհանդիպի Փաշինյանի հետ
Հայաստան կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ
23:13
04 Մայիսի 2021
Սկանդալ. 2 կին ծեծկռտուք են սարքել, իսկ Արարատ Միրզոյանի հետ լարվածությունը խորանում է.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սկանդալ. 2 կին ծեծկռտուք են սարքել, իսկ Արարատ Միրզոյանի հետ լարվածությունը խորանում է.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:40
04 Մայիսի 2021
Ադրբեջանից վերադարձած 3 գերիներն անցնում են բժշկական փորձաքննություն, արդեն խոսել են հարազատների հետ. պատգամավոր
Ադրբեջանից վերադարձած 3 գերիներն անցնում են բժշկական փորձաքննություն, արդեն խոսել են հարազատների հետ
21:04
04 Մայիսի 2021
Հայաստան է վերադարձել երեք ռազմագերի
Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի
20:51
04 Մայիսի 2021
Երևանում սպասում են Ադրբեջանից գերիների վերադարձին
Երևանում սպասում են Ադրբեջանից գերիների վերադարձին
17:47
04 Մայիսի 2021
ԵԽ ավելի քան 120 պատգամավոր Ադրբեջանից պահանջում են Հայաստան վերադարձնել բոլոր գերիներին
Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին
17:42
04 Մայիսի 2021
Պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներից մեկը
Պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներից մեկը
13:37
04 Մայիսի 2021
Հավաքե՛ք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում. բարկացած Հրաչյա Հակոբյանը՝ ԼՀԿ–ական պատգամավորին (ՎԻԴԵՈ)
Հավաքե՛ք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում. բարկացած Հրաչյա Հակոբյանը՝ ԼՀԿ–ական պատգամավորին.ՎԻԴԵՈ
12:35
04 Մայիսի 2021
Փաշինյանի կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին. Մակունց
Փաշինյանի կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին
11:04
04 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 399 նո դեպք, 635 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 399 նո դեպք, 635 մարդ առողջացել է, 16  մարդ մահացել է
10:39
04 Մայիսի 2021
36 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում