425.62
4.27
394.46
+6
Եղանակը Երևանում
Հայ

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև (ՖՈՏՈ)

15:36
12 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը ընդլայնում է համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի Պլեխանովի անվան հանքարդյունաբերական համալսարանի հետ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայ ուսանողներին համալսարանում սովորելու գործուղելուց բացի ընկերությունը, աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով այս տարի մեկնարկել է «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը։

Геопромайнинг.jpeg

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի համալսարանի մասնակցության առումով` իրականցնելով ընկերության կողմից ներկայացված նպատակային կրթության զարգացման ծրագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, իսկ հետագայում նաև ՀԱՊՀ լեռնահանքային արդյունաբերության և օգտակար հանածոների վերամշակման ոլորտում իրենց փորձի, կրթական պլանների և տեխնիկական չափորոշիչների ներդրմամբ։ Առաջիկայում կստեղծվի իրավասու համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի աշխատել տեխնիկատնտեսական հիմնավորման և նախագծի վրա։

«Վերջերս Սանկտ Պետերբուրգում, գործընկերների հետ հանդիպման շրջանակներում մենք նշեցինք «Կրթաթոշակի ծրագրի» 10 տարվա համատեղ աշխատանքի մեր համատեղ հաջող փորձը, որի շրջանակներում Հայաստանից ժամանած ուսանողները, մեր ուղղորդմամբ և սոցիալական աջակցությամբ անվճար կրթություն են ստանում Սանկտ Պետերբուրգի տեխնիկական համալսարանում և հետագայում աշխատանք են ստանում մեր ակտիվներում: Բացի այդ, այս տարի մեկնարկել է ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական վերապատրաստման «Լրացուցիչ որակավորում» նոր նախագիծը։ Հայաստանը հարուստ է հանքարդյունաբերական կարողություններով, իսկ արդյունաբերության հիմքը դրվում է կրթական գործընթացներում։ Մեր խնդիրն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտական ուղղվածություն ունեցող լեռնամետալուրգիական ֆակուլտետը հասցնել միջազգային մակարդակի»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Геопромайнинг.jpeg

Սանկտ Պետերբուրգի համալսարանը խոշորագույն հանքարդյունաբերական համալսարաններից է և Ռուսաստանի առաջին բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունը։ Համալսարանը պատրաստում է մասնագետներ լեռնամետալուրգիական և նավթագազային համալիրի, երկրաբանական հետազոտության, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բոլոր ոլորտների համար: Համալսարանը 9 ֆակուլտետներում ունի 16,5 հազար ուսանող՝ 97 ուղղություններով և մասնագիտություններով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում