Գեղարքունիքում կասեցվել է հակառակորդի ԱԹՍ–ի մուտքը ՀՀ օդային տարածք.ՊՆ
04.08.2021,
13:46
Գեղարքունիքում կասեցվել է հակառակորդի ԱԹՍ–ի մուտքը ՀՀ օդային տարածք

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–