Գեղարքունիքի հատվածում կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմը վիրավոր ունի.ՊՆ

29.07.2021, 10:20
Գեղարքունիքի հատվածում կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմը վիրավոր ունի
Գեղարքունիքի հատվածում կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմը վիրավոր ունի.ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

«Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայդիրքապահների գործողություններից հետոհակառակորդի կրակը լռեցվել է», – նշվում է գերատեսչությա հաղորդագրության մեջ։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկզինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Նշենք, որ այսօր ժամը 03։00–ի սահմաններում  հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ զինծառայող վիրավորվել է։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։-0-