Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի

09.06.2023, 16:06
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։

Դատարանը հրապարակեց դատավճիռը, ըստ որի՝ Հակոբյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։

Загружается новость ... "Лево"

Նա դատապարտվեց ազատազրկման չորս տարի ժամկետով, փաստացի անազատության մեջ գտնվելու 22-օրյա ժամկետը հաշվարկվեց ազատազրկման ձևով նշանակված պատժին ու վերջնական ազատազրկում նշանակվեց 3 տարի 11 ամիս 8 օր ժամկետը։

Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Որոշվեց նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, մայիսի 21-ին դատարանի որոշմամբ մեկ ամիս ժամկետով կալանավորվել է։ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ։-0-