447.29
7.53
425.3
-273
Եղանակը Երևանում
Հայ

Գարունը չեղարկվում է. Հայաստանին հերթական ցիկլոնն է մոտենում

10:51
15 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, այս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա և ե՞րբ է սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հարցեր շատ է ստանում, սակայն չի շտապում ժամկետներ նշել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը:

«Մարտի 15-ին հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է: Ժամանակ առ ժամանակ հանրապետությունում, նույնիսկ հովտային գոտիներում, կտեղա ձյուն, լեռնային գոտիներում սպասվում է նաև բուք։ Մարտի 16-ին ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հարավ-արևելք, տեղումները հյուսիսային և կենտրոնական շրջաններում կդադարեն, իսկ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում կշարունակի տեղալ ձյուն։ Մարտի 17-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քանի որ գտնվելու ենք անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 18-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները վերսկսվելու են։ Ինչ վերաբերվում է օդի ջերմաստիճանին, ապա պետք է ասեմ, որ եղանակի տաքացում առաջիկա 5 օրերին ակնկալել պետք չէ, ջերմաստիճանը դեռ նվազելու է, մարտի 16-17-ին գիշերները կցրտեն ևս 4-6 աստիճանով», – ասել է Սուրենյանը։

Նա նկատել է, որ 2021թ մարտը նույնպես աչքի էր ընկել առատ տեղումներով և ջերմաստիճանի վայրիվերումներով, սակայնայս տարի ջերմաստիճանի անկման ընթացքը և ձյան առատ տեղումները բավականին տևական են։

Ինչի՞ մասին են խոսում այս ձյունառատ տեղումները, ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսական տեսանկյունից: Գագիկ Սուրենյանի խոսքով, այս տարվա ձմեռը շրջանների մեծ մասում առանձնացավ սակավ տեղումներով, սակայն, այս պահին բնությունը փոխհատուցում է։

Ինչպես շատերը, Գագիկ Սուրենյանը նույնպես սպասում է գարնանը, քանի որ այն իր ամենասիրելի եղանակն է:
«Ես սիրում եմ գարունը, քանի որ գարունը համարում եմ կյանքի վերսկսում։ Գարնան առաջին ամպրոպն իմ տարերքն է, անչափ սիրում եմ», – ասել է Սուրենյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:52
17 Հունիսի 2022
Համընդհանուր պատասխանատվության օրը` Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Հունիսի 16-ին Երևանի կոնյակի գործարանը, միանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի աշխարհասփյուռ այլ ընկերություններին, 10-րդ անգամ նշեց Համընդհանուր պատասխանատվության օրը և նախաձեռնեց համայնքի բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը. ՖՈՏՈ
16:07
17 Հունիսի 2022
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը
15:22
17 Հունիսի 2022
Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները
Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում
14:49
17 Հունիսի 2022
ԱԽ քարտուղար. Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող
13:55
17 Հունիսի 2022
Հրապարակվել է Քաղավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահի կենսագրությունը
Հրապարակվել է Քաղավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահի կենսագրությունը
13:22
17 Հունիսի 2022
ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:54
17 Հունիսի 2022
Փաշինյանի օգնականը կառաջադրվի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
Փաշինյանի օգնականը կառաջադրվի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
11:27
17 Հունիսի 2022
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
10:58
17 Հունիսի 2022
Պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի (ՎԻԴԵՈ)
Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի. ՎԻԴԵՈ
20:21
16 Հունիսի 2022
«Դիմադրություն» շարժումն այս պահին իրազեկման երթ է անցկացնում Երևանում
«Դիմադրություն» շարժումն իրազեկման երթ է անցկացնում Երևանում
16:13
16 Հունիսի 2022
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը. ԱՆ–ն մեկնաբանել է Հայաստանում հիվանդության սպառնալիքի հավանականությունը
Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը. ԱՆ–ն մեկնաբանել է Հայաստանում հիվանդության սպառնալիքի հավանականությունը
15:36
16 Հունիսի 2022
Արդշինբանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորում ավելի լավ պայմաններով
Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով