«Եթե ինֆորմացիա է եղել պատերազմից առաջ, ինչո՞ւ Զինված ուժերն առաջին պատրաստվածության չեն բերվել». հարց` Նիկոլ Փաշինյանին

27.10.2021, 19:23
«Եթե ինֆորմացիա է եղել պատերազմից առաջ, ինչո՞ւ Զինված ուժերն առաջին պատրաստվածության չեն բերվել». հարց` Նիկոլ Փաշինյանին
«Եթե ինֆորմացիա է եղել պատերազմից առաջ, ինչո՞ւ Զինված ուժերն առաջին պատրաստվածության չեն բերվել». հարց` Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գործնականում ամեն օր էլ տեղեկություն է եղել, որ պատերազմը հնարավոր է։

Այս մասին Ազգային ժողովումում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին:

«Իմ հիշողության մեջ արձանագրված է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել, և մեկ նախադասություն կար, որն այդ առումով վստահելի էր։ Սակայն դրանից առաջ էլ պարբերաբար տեղեկություններ են եղել, որ պատերազմ է լինելու»,-ասաց վարչապետը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով` այն, որ պատերազմի շեմին ենք, Հայաստանի ղեկավարներին պարբերաբար զեկուցվել է: Փաշինյանը հայտարարեց` անգամ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր ԱԺ ամբիոնից հայտարարել, որ ցանկացած պահի պետք է սպասել պատերազմի:

«Երբ պատերազմը հնարավոր է, և անընդհատ հնչում են հայտարարություններ, թե ԼՂ հարցը ռազմական ճանապարհով են լուծելու, պատերազմի մասին տեղեկությունները դառնում են սովորական լրահոսի պես մի բան»,-ասաց Փաշինյանը։

Աբրահամյանի դիտարկմանը, որ եթե ինֆորմացիա է եղել պատերազմից առաջ, ապա ինչո՞ւ ապահովագրման համար Զինված ուժերն առաջին պատրաստվածության չեն բերվել, Փաշինյանն արձագանքեց, որ զինված ուժերն ունեն կիրառման պլան, որով էլ առաջ են շարժվել։

Նա հավելեց, որ 2020-ի տավուշյան դեպքերից հետո ամբողջ բանակը բերված է եղել ուժեղացված ծառայության։ Նրա խոսքով՝ մի քանի անգամ գլխավոր շտաբում քննարկումներ են եղել և իրեն զեկուցել են, որ սահմանի մոտ Ադրբեջանն ունի այնքան տեխնիկա, որ ցանկացած պահի կարող է հարձակում իրականացնել։–0–