Էդ մատդ ք...դ եմ մտցնելու. ԱԺ–ում թեժ կրքեր են (ՎԻԴԵՈ)
12:13
26 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր թեժ կրքեր էին ծավալվել ԱԺ–ում, որտեղ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀՌԱՀ անդամի ընդդիմության թեկնածուի հարցը։
Թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն էր։ Նրա ելույթի ժամանակ նիստը նախագահող, ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկեց դադարեցնել Հակոբյանի ելույթը:
«Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի։ Նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար Ձեր ելույթն ավարտվում է», - հայտարարեց Սիսակ Գաբրիելյանը։
Հակոբյանն էլ պահանջեց պարզաբանել, թե կանոնակարգի որ կետով է դա արվում, ինչի ի պատասխան Գաբրիելյանն ասաց. «Կանոնակարգը կգնաք դատարանում կանեք»։
Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրավունք չունեն ընդհատել իրեն։
«Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ։ Իմ կյանքի նպատակն է, որ ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակեմ», - ասաց Հակոբյանը։
«Խուլիգանը ծնողդ ա, քո ծնողն ա անտակտ խուլիգանը, որ քեզ էսքան տարի մեծացրել ...», - ասաց Գաբրիելյանը։
«Լսի, դու որ մատդ պտտացնում ես, էդ մատդ քամագդ եմ մտցնելու, ոնց որ դու էիր ասում», - պատասխանեց Հակոբյանը։–0–