«Ես հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք». Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Կասկադի միջադեպը

02.04.2023, 22:52

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է այսօր Կասկադում տեղի ունեցած միջադեպը:

Ավելի վաղ ՀՅԴ բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտչյանի որդին՝ հայրենադարձ, Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանը հայտարարել է, որ Սիմոնյանին անվանել է «դավաճան», ինչից հետո Սիմոնյանը թքել է նրա երեսին:

«Ինչ վերաբերում է օտարերկրացի այդ դաշնակցականի տղուն, ով հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում. առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը», - գրել է Սիմոնյանը Facebook-յան իր էջում:
Նրա խոսքով, լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան:

«Ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք», - գրել է նա:-0-