441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` սեպտեմբերի 10–ի կարևոր նորությունների հնգյակը

08:00
11 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 10–ի կարևոր նորությունների հնգյակը։

  • 2019 թ. սեպտեմբերի 10-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հաշվի առնելով արտաքին հատվածում ձևավորված գնանկումային միջավայրը և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը, ինչպես նաև շարունակելով նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև քննարկում է միջոցառումներ՝ ֆինանսական միջոցները տնտեսության ներուժի զարգացմանն ուղղորդելու նպատակով։

  • Փրկարարները հայտնաբերել են սեպտեմբերի 6–ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած 15–ամյա աղջնակի դին։ Նշենք, որ նա տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ:ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 10-ին, ժամը 10:20-ին վերսկսվել են Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ:Ժամը 12:20-ին, Կուտական-Կախակն դաշտամիջյան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին հայտնաբերվել է Արեգա Մ.-ի դին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում 3 օր շարունակ իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:

  • Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկն այսուհետ կլինի միակողմանի։ Ինչպես հաղորդում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Չայկովսկու փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Բուզանդի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղությամբ:

  • Ռուսաստանի և ԵՏՄ այլ երկրների տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից վարորդական իրավունքների օգտագործման հարցը քննարկվել է նախօրեին տեղի ունեցած Միության խորհրդի նիստի ժանմանակ։ Այս մասին այսօր պատգամավորներին հայտնեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ «Այս հարցը քննարկվում է ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ մակարդակներում։ Բազմակողմ մակարդակի քննարկումներն անցնում են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ պայմանագիրը կազմակերպության անդամ երկրների միջև որևէ սահմանափակում չի նախատեսում։ Իսկ երկկողմ քննարկումները կապված են այն փաստի հետ, որ սահմանափակումները ներդրվել են ռուսական օրենսդրությամբ հենց Հայաստանի համար», – նշեց նա։ Փոխարտգործնախարարն ընդգծեց, որ աշխատանքներ են ընթանում հայ վարորդների վարորդական իրավունքների հետ կապված իրավիճակի կարգավորման ուղղությամբ և հաջողության հասնելու հույս կա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ