ԵՊՀ–ն անցնում է առկա ուսուցման, հայտնի է ամսաթիվը

26.02.2021, 17:23
Վերջ օնլայնին. ԵՊՀ–ն անցնում է առկա ուսուցման, հայտնի է ամսաթիվը
ԵՊՀ–ն անցնում է առկա ուսուցման, հայտնի է ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի որոշմամբ, մարտի 15-ից ԵՊՀ կրթական բոլոր ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, նշվում է ԵՊՀ–ի կայքում:

Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն անցնելու են բնականոն աշխատանքի՝ դասերն իրականացնելով լսարանային պայմաններում:

Բացի դրանից՝ մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են՝ համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի:–0–