ԵԱՀԿ խումբն այցելել է Ջերմուկ, ներկայացվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
25.10.2022,
16:04
ԵԱՀԿ խումբն այցելել է Ջերմուկ, ներկայացվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 24-ին Ջերմուկում էր, հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
Նա նշել է, որ նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (որին ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13 -ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո /նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը/։
Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ (կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով)։-0-
Загружается новость ... "Лево"