Ձնառատ ապրիլ Հայաստանում. Սուրենյանը ձնապատ քաղաքների և գյուղերի կադրեր է հրապարակել (ՖՈՏՈ)

25.04.2020, 22:30
Ձնառատ ապրիլ Հայաստանում. Սուրենյանը ձնապատ քաղաքների և գյուղերի կադրեր է հրապարակել. ՖՈՏՈ
Ձնառատ ապրիլ Հայաստանում. Սուրենյանը ձնապատ քաղաքների և գյուղերի կադրեր է հրապարակել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր խնդրանքով դիմել էր քաղաքացիներին։

«Ժողովուրդ ջան մի խնդրանք։ Այն բնակավայրերում, որտեղ որ ձյուն է տեղացել, խնդրում եմ նկարները տեղադրեք այս գրառման տակ, նշելով բնակավայրի անունը», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Երկրի գլխավոր օդերևութաբանի բաժանորդները միանգամից արձագանքել են Սուրենյանի խնդրանքին և երկու ժամում մեկնաբանություններում հրապարակել ավելի քան 1,5 հազար լուսանկար և տեսանյութ ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ Արցախից։

Կադրերում երևում են ձյունածածկ լանդշաֆտներ, ձնապատ ծաղկած ծառեր և գարնանային ծաղիկներ, քաղաքներ և գյուղեր, որոնք ամբողջովին պատված են ձյունով։

Վերջին օրերին Հայաստանի գրեթե ողջ տարածքը հայտնվել է հզոր ցիկլոնի ազդեցության տակ։ Գրանցվում են առատ տեղումներ`
ձյան և անձրևի տեսքով, կտրուկ նվազել է նաև ջերմաստիճանը։–0–