Ձմռան և գարնան պայքարը շարունակվում է, հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
09.03.2021,
10:07
Ձմռան և գարնան պայքարը շարունակվում է, Երևանում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, մարտի 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի և 13-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ ԱԻՆ–ից վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Մայրաքաղաք Երևանում մարտի 11-12-ը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվում է +8...+10, գիշերը` -1...+1։ Չորեքշաբթի ցերեկը սպսվում է +10...+12, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի` տատանվելով +9...+4–ի սահմանում։–0–