Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը. Ալեն Սիմոնյանը` ընդդիմությանը (ՎԻԴԵՈ)
12:16
09 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանը փետրվարի 9-ի նիստում շարունակել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը:
Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, հարեւան երկրների հետ հարաբերություններին, արձագանքել ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:
Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորել է դուրս գալ քաղաքական դաշտից՝ ճանապարհ բացելով նոր ընդդիմությանը: «Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է նաև իր դիրքորոշումը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանին:–0–
Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ