Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենքին է, գնացեք՝ պահեք. ՔՊ–ական պատգամավորը՝ Կիրանցի կամրջի մասին

20.01.2025, 13:59
Կիրանցի կամուրջը սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում, դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքն է, գնացեք՝ պահեք, ասել է Ղալումյանը
Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենքին է, գնացեք՝ պահեք. ՔՊ–ական պատգամավորը՝ Կիրանցի կամրջի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կիրանցի կամուրջը սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում, դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքն է, գնացեք՝ պահեք։  ԱԺ–ում հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ արձագանքելով Կիրանցի կամուրջը պաշտպանելու մասին լրագրողի հարցին։ 

«Ո՞րն է ձեր հայրենիքը, դուք հայրենիքի մասին պատկերացում չունեք: Մենք Ադրբեջանին անտառ չենք տվել, սուտ մի խոսեք», – ասաց Ղալումյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։