ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ցուցարարները փակել են առանցքային խաչմերուկներից մեկը` Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկը։
Ակցիայի անցկացման վայր են տեղափոխվում իրավապահ ուժերի ներկայացուցիչներ։
Նշենք, որ վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր և արգելափակել են այն։ Այդ հատված են տեղափոխվել ոստիկանական բազմաթիվ ուժեր` վահաններով և սաղավարտներով։ Ակցիաների մեկնարկից հետո առաջին անգամ նրանք կիրառել են վախեցնող մեթոդներ` մահակներով հարվածելով վահաններին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում