415.63
4.18
390.04
+12
Եղանակը Երևանում
Հայ

COVID-19–ի թվերն աճում են, դասերը հեռավա՞ր են կազմակերպվելու, թե՞ ոչ. մեկնաբանում են ԿԳՄՍՆ–ից

17:29
10 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ, հաղորդում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները:

«Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։ Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»,- նշում է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` գործող կարգավորումները սահմանում են, թե որ դեպքերում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։

Ըստ այդմ` հնարավոր է իրավիճակային լուծումներ տալ: Այսինքն` եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության՝ մինչև իրավիճակը փոխվի, և նորից անցում կատարվի առկա ուսուցման։ Ժ. Անդրեասյանի գնահատմամբ` այս մոտեցումը ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է. այսինքն` սահմանափակումների կամ նոր խստացումների, այն է՝ հեռավար կրթության անցնելու որոշում ողջ համակարգի համար չի կայացվում: Նմանօրինակ որոշում, ըստ անհրաժեշտության, կարող է կայացվել առանձին դպրոցների համար:

Загружается новость ... "Лево"

Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցնում է, որ Առողջապահության նախարարության կողմից վերջերս մեղմացվել են կանոնները. սոցիալական հեռավորությունը նախկին 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր:  Հետևաբար, դասարաններում կարող են գտնվել 20-ից ավելի աշակերտներ, եթե ապահովվում է նշված սոցիալական հեռավորությունը: Դրանով, ըստ փոխնախարարի, լուծում է ստացել այն դասարանների ամենօրյա ռեժիմով դասեր կազմակերպելու խնդիրը, որոնք, ունենալով 22-23 աշակերտ, դասեր էին կազմակերպում հերթափոխով` դասարանը կիսելու սկզբունքով:

«Մեկ մետր հեռավորություն պահելու դեպքում դպրոցները կարող են միասնական դասապրոցես կազմակերպել»,- նշում է Ժ. Անդրեասյանը` հավելելով, որ բազմաթիվ դպրոցներ արդեն անցել են ամենօրյա ռեժիմով առկա ուսումնական գործընթացի: Փոխնախարարը նաև շեշտում է, որ համավարակի կանոնների պահպանումը բխում է դպրոցների շահերից, որովհետև կանոնների պահպանումն առկա ուսուցումը չընդհատելու  գրավական է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով` շատ քիչ թվով դպրոցներ են անցել հեռավար ուսուցման` պայմանավորված համավարակի թվերի աճով, ինչը նշանակում է, որ դպրոցները հետևողական են կանոնների պահպանման հարցում:

Ժ. Անդրեասյանի տեղեկացմամբ` ռիսկի խմբերում ընդգրկված շուրջ 5000 աշակերտների համար կազմակերպվում է հեռավար ուսուցում` համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հեռավար ուսուցման կարգի:  Ըստ այդ կարգի` հեռավար կրթության մոդելը կարող է կիրառվել նաև հեռավոր բնակավայրերի այն դպրոցների համար, որտեղ առկա է մասնագիտական կադրերի պակաս: Այդպիսի շուրջ 101 դպրոց կա, որոնց համար ընտրված մենթոր դպրոցների ուսուցիչները կկազմակերպեն հեռավար դասեր:

Հեռավար ուսուցում կարող է կազմակերպվել նաև դիվանագիտական գործունեություն իրականացնող անձանց երեխաների, ինչպես նաև սփյուռքահայերի համար` նրանց ցանկությամբ: Այդ նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում գործում է հեռավար կրթության հարթակ, որտեղ տեղադրվում են ինչպես տեսադասեր, այնպես էլ հեռավար դասեր` ինտերակտիվ ձևաչափով: Օրինակ, եթե սփյուռքահայերը ցանկություն ունեն լրացնել որոշակի առարկաների կրթական բացը, կարող են ընդգրկվել հեռավար դասերին: Գրանցվելով հեռավար կրթության հարթակում` նրանք կստանան մուտքանուն, ծածկագիր և կընդգրկվեն  ձևավորված առցանց դասարաններում ու դասերին մասնակցելու հնարավորություն կստանան: 

Ժ. Անդրեասյանի խոսքով` անցյալ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, երբ համավարակի պատճառով անցում կատարվեց հեռավար դասերի, ուսուցչական համայնքն առցանց դասերի կազմակերպման որոշակի փորձ և հմտություն ձեռք բերեց: Այս ընթացքում շուրջ 7000 ուսուցիչ վերապատրաստվել է՝ ՏՏ գործիքների կիրառման հմտություն ստանալու նպատակով: Հաշվի առնելով կուտակված փորձը` ԿԳՄՍ նախարարությունն այժմ հեռավար կրթության կատարելագործման ծրագիր է մշակում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները
12:41
24 Ապրիլի 2024
Չենք մոռանա, ֆրանսիացիներն ու հայերը հավերժ միասին են․ Մակրոնը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Եկեք պահպանենք զանգվածային սպանությունների, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը, գրել է Մակրոնը
12:35
24 Ապրիլի 2024
Այսօր Yandex Go-ով Երևանի և արվարձանների ցանկացած կետից դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունն արժե 1 դրամ
Այսօր Yandex Go-ով Երևանի և արվարձանների ցանկացած կետից դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունն արժե 1 դրամ
10:18
24 Ապրիլի 2024
Փաշինյանը Ցեղասպանության 109–րդ տարելիցին կոչ արեց դադարեցնել հայրենիքի փնտրտուքը և «Մեծ եղեռնի ընկալումը հարաբերել Հայաստանի կենսական շահերի հետ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ
09:52
24 Ապրիլի 2024
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
09:28
24 Ապրիլի 2024
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցը
Այսօր Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցն է
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»