Կորոնավիրուսի դեպքերի մի փոքր աճ է նկատվում. ԱՆ-ն թարմ տվյալներ է հրապարակել

04.01.2022, 11:46
Կորոնավիրուսի դեպքերի մի փոքր աճ է նկատվում. ԱՆ-ն թարմ տվյալներ է հրապարակել
Կորոնավիրուսի դեպքերի մի փոքր աճ է նկատվում. ԱՆ-ն թարմ տվյալներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հունվարի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, կատարվել է 4036 թեստավորում, առողջացել է 203 մարդ, 3 մարդ մահացել է, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345126 դեպք, որոնցից 332201 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3429 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7986 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1510 է:

Ընդհանուր կատարվել է 2581573 թեստավորում:-0-