ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել

15.03.2022, 12:05
ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 15–ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, կատարվել է 2170 թեստավորում, առողջացել է 237 մարդ, մահացել է 3 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422076 դեպք, որոնցից 408799 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3060 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8579 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել 2938644 թեստավորում:-0-