Բուժքույը պատվաստման կեղծ հավաստագրեր է տվել, նա բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)

12.10.2021, 13:41
Բուժքույը պատվաստման կեղծ հավաստագրեր է տվել, նա բերման է ենթարկվել.ՎԻԴԵՈ
Բուժքույը պատվաստման կեղծ հավաստագրեր է տվել, նա բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք իրացրեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։

«Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–