Բորիս Նավասարդյանը պահանջում է իմքայլականներից ներկայացնել` ինչպիսի ելքեր են տեսնում ստեղծված ճգնաժամային իրավիճակում

13.11.2020, 21:06
Վերջին անգամ եմ դիմում. Բորիս Նավասարդյանը կոչով դիմել է իմքայլականներին
Բորիս Նավասարդյանը պահանջում է իմքայլականներից ներկայացնել` ինչպիսի ելքեր են տեսնում ստեղծված ճգնաժամային իրավիճակում
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կոչ է արել «Իմ քայլը» խմբակցոթյան պատգամավորներին ներկայացնել` ինչպիսի ելքեր են տեսնում ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

«Վերջին անգամ եմ դիմում իմքայլական պատգամավորներին: Իրականացրեք ձեր քաղաքաքան առաքելությունը որպես խորհդարանական հանրապետության օրենսդիր մարմնի մեծամասնություն», – գրել է Նավասարդյանը Facebook–յան իր էջում։

Նա կոչ է արել հրապարակայնորեն ներկայացնել, ինչպիսի ելքեր են տեսնում և ինչ կոնկրետ քայլեր ձեռնարկում ստեղծված ճգնաժամային իրավիճակում։

Загружается новость ... "Лево"

«Եթե դա այսօր էլ չանեք, ուրեմն ինքնակամ հրաժարվում եք ընդհանրապես որևէ քաղաքան գործոն լինելուց, ճանապարհ բացելով հակասահմանադրական զարգացումներին, որի հիմնական պատասխանատուն հենց դուք եք դառնալու», – հայտարարել է Նավասարդյանը։

Ներքաղաքական ճգնաժամ

Երևանում արդեն չորրրորդ օրն է` կազմակերպվում են բողոքի զանգվածային ակցիաներ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության կապակցությամբ, որը ստորագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Փաստաթուղթը նախատեսում է տարածքային զգալի զիջումներ Ադրբեջանին։

Քաղաքական գործիչները, պատգամավորները, հասարակական գործիչներն ու շարքային քաղաքացիները, որոնք վրդովված են այդ հայտարարության ստորագրմամբ, որը շատ անսպասելի էր հասարակության համար և ընկալվեց որպես Հայաստանի ամբողջական կամիտուլյացիա, պահանջում են վարչապետի հրաժարականը և Արցախի հարցով հայտարարության ստորագրության չեղարկում։

Խորհրդարանական ընդդիմությունը մի քանի անգամ փորձեց գումարել ԱԺ արտահերթ նիստ, որպեսզի չեղարկի երկրում գործող ռազմական դրությունն ու Արցախի հարցով փաստաթուղթը, սակայն «Իմ քայլը» իշխանական խմբակցության բացակայության պարագայում հնարավոր չէ ապահովել քվորում։

Օրերս «Իմ քայլը» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։–0–