Բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական. «Տաշիր» ԸԽ–ի նախագահ Սամվել Կարապետյանը հանդիպել է Փաշինյանի հետ (ՎԻԴԵՈ)

24.06.2021, 22:08
Բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական. «Տաշիր» ԸԽ–ի նախագահ Սամվել Կարապետյանը հանդիպել է Փաշինյանի հետ.ՎԻԴԵՈ
Բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական. «Տաշիր» ԸԽ–ի նախագահ Սամվել Կարապետյանը հանդիպել է Փաշինյանի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

«Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։ 

Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:–0–