Բարև ձմեռ. Հայաստանում տեղաց առաջին ձյունը, սպասվում է մինչև -5 աստիճան սառնամանիք (ՖՈՏՈ)

02.11.2019, 11:33
Բարև ձմեռ. Հայաստանում տեղաց առաջին ձյունը, սպասվում է մինչև -5 աստիճան սառնամանիք:
Բարև ձմեռ. Հայաստանում տեղաց առաջին ձյունը, սպասվում է մինչև -5 աստիճան սառնամանիք (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +10...+12, գիշերը` 0...-2, վաղը` նոյեմբերի 3–ին, ցերեկային ժամերին կանխատեսվում է +10...+12, գիշերը` -1...+1։

Նշենք, որ օգտատերերն այսօր առավոտից սկսել են հրապարակել առաջին ձյան լուսանկարները։–0–