Բացահայտելով ARARAT-ը՝ Գյումրիում և Վանաձորում (ՖՈՏՈ)

02.05.2023, 12:40
Ապրիլի 27-ին և 28-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցավ «ARARAT բացահայտումներ» միջոցառումների շարքը, որի նպատակն էր ներկայացնել ARARAT ապրանքանիշի ժառանգությունն ու ժամանակակից եզրերը Հայաստանի մարզերում
Բացահայտելով ARARAT-ը՝ Գյումրիում և Վանաձորում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 27-ին և 28-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցավ «ARARAT բացահայտումներ» միջոցառումների շարքը, որի նպատակն էր ներկայացնել ARARAT ապրանքանիշի ժառանգությունն ու ժամանակակից եզրերը Հայաստանի մարզերում, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանը։

 - рис.1

Երևանի կոնյակի գործարանի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումների այս շարքը իր մեջ ամփոփում է ARARAT-ի պատմության կարևոր դրվագները և հնարավորություն տալիս ծանոթանալու ARARAT-ի այն արժեքներին, որոնք ամբողջացնում են ապրանքանիշի գաղափարախոսությունը։

 - рис.2

Միջոցառման ընթացքում ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը հյուրերին ներկայացրեց ARARAT հայկական կոնյակի պատմությունը, արտադրման հարուստ ուղին, ինչպես նաև կոնյակը վայելելու նրբությունները։

 - рис.3

Միջոցառման հատուկ մաս էր կազմում ARARAT կոնյակների համտեսի ծիսակարգը։ Այսպես՝ հյուրերին ներկայացվեց ARARAT կոնյակների դասական շարքից մի քանիսը՝ «Ախթամար», «Դվին» և «Նաիրի» կոնյակները, ինչպես նաև ARARAT-ի նորարարական արտադրանքներից ARARAT Cherry-ն։

 - рис.4

«ARARAT-ի շուկայավարության առանցքային գաղափարներից է երկխոսությունը իր սպառողի հետ։ Այդ իմաստով ARARAT-ի միջոցառումներները մշտապես առանձնանում են բովանդակային հագեցվածությամբ, և մեզ համար կարևոր է հայկական լեգենդար կոնյակի սիրահարներին ներկայացնելու ոչ միայն նրա համահոտային առանձնահատկությունները, այլև կիսվել բրենդի ժառանգությամբ, նրա նորարարություններով ու նվաճումներով։ «ARARAT բացահայտումներ»-ը մեր կողմից մշակված հատուկ ձևաչափ է, որը հնարվարություն է տալիս հյուրերին հաղորդակից դարձնել մեր ապրանքանիշի պատմությանն և միասին վերապրել ARARAT-ով զուգորդված ջերմ և հաճելի պահեր։ «ARARAT բացահայտումներ» շարքը արդեն իսկ մեծ ոգևորությամբ է ընդունվել աշխարահի տարբեր երկրներում, բայց մեզ համար առանձնահատուկ կարևոր է այս շարքը իրագործել Հայաստանի տարբեր մարզերում»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի բիզնեսի զարգացման ղեկավար Հարություն Իսայանը։–0–

 - рис.5