«Ազիմուտ» ավիաընկերությունը մեկ ամսով դադարեցնում է Կալուգա–Երևան չվերթերը

03.01.2024, 13:38
Դադարեցման պատճառը դեռ չի նշվում
«Ազիմուտ» ավիաընկերությունը մեկ ամսով դադարեցնում է Կալուգա–Երևան չվերթերը
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Ազիմուտ» ավիաընկերությունը 2024 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 16-ը կդադարեցնի Կալուգայի միջազգային օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կալուգայի օդանավակայանի մամուլի ծառայությանը։

2024 թվականի հունվարի 19-ից փետրվարի 16-ը ժամանակավորապես կդադարեցվեն A44010/4009 Երևան-Կալուգա-Երևան միջազգային չվերթերը, հայտնում է Կալուգայի օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Դադարեցման պատճառը դեռ չի նշվում։ Ավիաընկերությունից նշել են, որ այս երթուղով մնացած չվերթերը կիրականացվեն ըստ չվացուցակի։–0–