575.08
6.62
484.36
+17
Եղանակը Երևանում
Հայ

Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմագերիների և պատանդների հայրենադարձման հրատապության վրա

12:44
21 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 21-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի:

«Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը:

Նախարարներ Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից էին նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը:

Նախարար Այվազյանն ընդգծեց, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:23
29 Հուլիսի 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը
19:20
29 Հուլիսի 2021
Կրկին կրակոցներ Գեղարքունիքում. կա վիրավոր, իսկ Փաշինյանը գաղտնի բանակցում է․ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրկին կրակոցներ Գեղարքունիքում. կա վիրավոր, իսկ Փաշինյանը գաղտնի բանակցում է․ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:51
29 Հուլիսի 2021
Ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000 ուսանող. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000 ուսանող. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
15:13
29 Հուլիսի 2021
Սահմանային լարված իրավիճակ և ՀԱՊԿ առաքելության տեղակայում. Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է մոնիտորինգային առաքելության տեղակայմանը (ՎԻԴԵՈ)
Սահմանային լարված իրավիճակ, ՀԱՊԿ առաքելության տեղակայում. Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է մոնիտորինգային առաքելության տեղակայմանը.ՎԻԴԵՈ
14:34
29 Հուլիսի 2021
Ապարանում նոր լեռնադահուկային համալիր կկառուցվի` ճոպանուղով, արհեստական ձնագոյացմամբ
Ապարանում նոր լեռնադահուկային համալիր կկառուցվի` ճոպանուղով, արհեստական ձնագոյացմամբ. ներդրումները կկազմեն մոտ 30մլրդ դրամ
14:04
29 Հուլիսի 2021
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:57
29 Հուլիսի 2021
Հայաստանը նախատեսում է ձեռք բերել չինական Sinopharm–ի և գերմանական Pfizer–ի պատվաստանյութերը
Չինական Sinopharm–ի և գերմանական Pfizer–ի պատվաստանյութերը գալիս են Հայաստան
13:01
29 Հուլիսի 2021
Պետք է քննարկենք հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը.Փաշինյան
Փաշինյանի խոսքով, առկա իրավիճակը  հաշվի առնելով` իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը
12:15
29 Հուլիսի 2021
Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով.Փաշինյան
Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով.Փաշինյան`սահմանային իրավիճակի մասին
12:01
29 Հուլիսի 2021
Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ ու ուղղություններ. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում
11:53
29 Հուլիսի 2021
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
11:14
29 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 233 նոր դեպք, 123 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 233 նոր դեպք, 123 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է