ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսուհետ Zangi մեսենջերի միջոցով Ամերիաբանկի հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից և ռոումինգի առկայությունից՝ ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին: Այս մասին հինգշաբթի ասուլիսի ժամանակ նշեց Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը։
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Zangi մեսենջերը և ակտիվացնել ծառայությունը` դիմելով Ամերիաբանկ նախընտրելի կապի միջոցով` զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն կամ ուղարկելով հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքի էջին կամ բանկի կայքի Live Chat-ին:
Ակտիվացնելով ծառայությունը` հնարավոր կլինի Zangi մեսենջերով զանգահարել Ամերիաբանկ 4521 կարճ համարով և հետևել ինքնապատասխանիչի քայլերին:
Загружается новость ... "Лево"
«Ամերիաբանկը, լինելով հաճախորդամետ բանկ, անում է հնարավոր ամեն ինչ` իր հաճախորդներին ժամանակակից ծառայություններ առաջարկելու համար։ Չնայած հաճախորդների հետ կապի բազմաթիվ ալիքներին, մենք հասկացել ենք, որ շփումը մեսենջերների միջոցով զգալի տեղ է զբաղեցնում աշխարհում։ Այդ պատճառով որոշեցինք առաջարկել մեր հաճախորդներին մեզ հետ կապի հնարավորություն բջջային հավելվածների միջոցով», – ասաց Ոսկանյանը։
Նրա խոսքով, Zangi–ի հետ քննարկումներից հետո պարզ դարձավ, որ այդ ընկերությունն ունի հավելվածի ինտեգրման հնարավորություն բանկի կոնտակտային կենտրոնի կապի ավտոմատացված համակարգում։
Նա նշեց, որ բանկի համակարգում հավելվածի ինտեգրման շնորհիվ հաճախորդները Zangi մեսենջերի միջոցով կկարողանան անվճար կապվել բանկի հետ աշխարհի ցանկացած կետից` ունենալով միայն հասանելիություն ինտերնետին։ Ոսկանյանն ավելացրեց, որ հաճախորդները կարող են օգտվել բանկի բոլոր հնարավորություններից ինչպես սովորական զանգի կամ բանկի հետ կապի այլ միջոցի դեպքում։
Ոսկանյանն ընդգծեց, որ Zangi–ն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, մասնավորապես, դա վերաբերում է անվտանգության հարցերին, ինչին բանկը դարձնում է շատ ուշադրություն։
Zangi ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ Zangi մեսենջերն անվտանգ է, քանի որ ընկերությունն օգտագործում է վերջին սերնդի պաշտպանության մի քանի համակարգ։ Նրա խոսքով, տվյալների տեղափոխման ժամանակ կիրառվում է end-to-end տեսակի կոդավորումը, իսկ ոչ մի հաղորդագրության պատմություն Zangi-ն սերվերներում չի պահպանում։
«Zangi-ն հեշտ է ինտեգրվում ընկերությունների ներքին հեռախոսային համակարգերի հետ՝ ապահովելով ինչպես ելքային, այնպես էլ մուտքային զանգերը Զանգի մեսենջերից դեպի ներքին հեռախոսային համակարգի համարները և հակառակը։ Բացի այդ, մեսենջերն աշխատում է շատ ցածր ինտերնետ հասանելության պայմաններում, մասնավորապես՝ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում և խնայում է տրաֆիկ, օրինակ՝ 1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել», – նշեց նա։
Մարտիրոսյանը պարզաբանեց, որ Zangi–ն վերջերս է սկսել ծառայություններ առաջարկել կորպորատիվ հաճախորդներին, ինչպես նաև` սոֆթ սերվիս ծրագրեր, օրինակ` team communication–ի համար։ Նա ավելացրեց, որ ընկերությունը հիմա քննարկում է Ամերիաբանկի կողմից այդ ծրագրերի օգտագործման հնարավորությունը։
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Zangi
ընկերությունը հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական լուծումների և
ծրագրային ապահովման մատակարար է։ Ընկերության հիմնական պրոդուկներից է Zangi մեսենջերը
և նույնանուն տեխնիկական հարթակը, որի հիման վրա ընկերությունները և կազմակերպությունները
հնարավորություն ունեն կազմակերպել Ժամանակակից և ապահով տեսակի թիմային հաղորդակցություն։–0–