Այսօրվանից Pfizer–ը հասանելի է պոլիկլինիկաներում և շարժական կետերում

21.02.2022, 13:42
Այսօրվանից Pfizer–ը հասանելի է պոլիկլինիկաներում և շարժական կետերում. հրապարակվել է խթանիչ դեղաչափ ստանալու սխեման
Այսօրվանից Pfizer–ը հասանելի է պոլիկլինիկաներում և շարժական կետերում
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. COVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռք բերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ):

«Որպես բուստեր դեղաչափ`«Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց», – նշել են նախարարությունից:–0–

 - рис.1