438.87
4.39
404.41
+1
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում.ՊՆ

19:51
13 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Загружается новость ... "Лево"

«Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում չորեքշաբթի հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է շարժվել Վերիշեն բնակավայրի ուղղությամբ։ Հաղորդվում էր նաև վիրավորների մասին։ ՊՆ–ն իր հերթին հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պ.կ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սև լճի հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն հատել է ՀՀ պետական սահմանը։ 

Այսօր ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ այսօր ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
27 Փետրվարի 2024
ԵՄ կարգելվի մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում