570.01
6.56
482.32
+18
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն 16։30–ի սահմաններում սկսել է կրակել Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, կրակոցները դադարել են 19։30–ի սահմաններում. ՄԻՊ–ը մանրամասնում է

20:55
10 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2021 թվականի հունիսի 10-ին (այսօր)` ժամը 16:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք ստուգմամբ հաստատվել են: Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ գյուղերի բնակիչների ահազանգերի ընթացքում լսվել են կրակոցներ:

Կրակոցները գյուղերում եղել են պարզ լսելի: Առավել ուժգին լսելի են եղել Կութ և Վերին Շորժա գյուղերի արոտավայրերում (սարատեղիներ):

«ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, ֆիզիկական անվտանգության, խաղաղ կյանքի և այլ կենսական իրավունքների համար:
Ակնհայտ է, որ ադրբեջանական կրակոցները, ՀՀ սահմանային բնակիչների կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն:
Սյս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով»,– նշել է Թաթոյանը:

Ադրբեջանական այսօրվա կրակոցների փաստը հաստատել է նաև ՀՀ ՊՆ-ն: Դրանք դադարել են միայն ՀՀ զինված ուժերի կրակից հետո:

«Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Գեղարքունիքի և Սյունիքի կողմից», – նշում է Թաթոյանը:

Նշված արարքները պետք է դիտարկել միասնական հանցավոր դիտավորության մեջ:
ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները:

Ծանուցում` սարատեղի անվանում են այն վայրերը, որտեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական բնակիչներ (նաև ընտանիքներով) և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին:–0–


Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:47
28 Հուլիսի 2021
Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք բացառիկ կադրեր գիշերը հարձակման ենթարկված դիրքից․ՎԻԴԵՈ
21:32
28 Հուլիսի 2021
ՊՆ-ն հայտնում է Գեղարքունիքի հատվածում տիրող իրավիճակի մասին 
ՊՆ-ն հայտնում է Գեղարքունիքի հատվածում տիրող իրավիճակի մասին

21:20
28 Հուլիսի 2021
Եթե պատվաստանյութի արդյունավետությունը 6 ամսով է.բա արժի՞. քաղաքացիները` պատվաստումների մասին (ՎԻԴԵՈ)
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. ի՞նչ են կարծում քաղաքացիները.ՎԻԴԵՈ
19:37
28 Հուլիսի 2021
Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
18:25
28 Հուլիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին.ՎԻԴԵՈ
16:05
28 Հուլիսի 2021
Ինչի՞ դիմաց եղավ հրադադարը, ովքե՞ր են զոհված տղաներն ու ի՞նչ վիճակում է վիրավոր զինվորը.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչի՞ դիմաց եղավ հրադադարը, ովքե՞ր են զոհված տղաներն ու ի՞նչ վիճակում է վիրավոր զինվորը.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:51
28 Հուլիսի 2021
Այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից
Ննջի՛ր խաղաղությամբ, հերոս. այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից
14:41
28 Հուլիսի 2021
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն կկատարվի.ՍԽԵՄԱ
14:17
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
13:35
28 Հուլիսի 2021
«Ամեն ինչ սկսվել է գիշերը 3.40-ից, երբ փորձել են ներխուժել դիրքերից մեկը, որտեղ էլ զոհեր ենք ունեցել». Գեղարքունիքի մարզպետ
Սանոսյանը մանրամասնել է. սկզբում հարձակվել են Վերին Շորժայի վրա, հետո արդեն Սոթքից դեպի լճեր, ամբողջ երկայնքով փոխհրաձգություն է եղել
12:25
28 Հուլիսի 2021
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից.ՄԻՊ
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից
12:04
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները