Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
10.06.2021,
20:12
Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։–0–