ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 25-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի` 4-րդ զանգվածի, Գայի պող. 18, 20, 22, 26, 28, 32 համարների, Ջրվեժի Բանավան և Մայակ թաղամասերի.
Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում